Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ժոստկի» ու փորձառու մարդ պետք է լինի երկրի ղեկին

«Ժոստկի» ու փորձառու մարդ պետք է լինի երկրի ղեկին
30.04.2025 | 12:00

Մարդիկ, ովքեր պնդում են, թե «ով էլ գա, ոչինչ չի փոխվելու», կա՛մ օգտվում են տիրող ամենաթողությունից, կա՛մ անբան են ու ազգային արժանապատվությունից զուրկ։

Չի կարող «ուժեղ բռունցքի» առկայության պայմաններում երկիրը չզարգանալ, ուժեղ բռունցքի առկայության պայմաններում չի կարող չաշխատել պետական ապարատը։

Բոլոր երկրներում է այդպես՝ անխտիր բոլորում։

Տարբեր են պարզապես կառավարչաձևերը. ներկայիս Հայաստանի պարագայում շատ «ժոստկի» ու փորձառու մարդ պետք է լինի երկրի ղեկին։

Հնարավոր է, որ որոշներին դուր չգա, բայց 2018-ը դուր եկավ ժողովրդին, ափսոս, որ սիտուատիվ բնույթ կրեց այդ ոգևորությունը։

Հ.Գ. Առաջնորդ է պետք երկրին, ոչ թե քաղաքական գործիչ:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 4402

Մեկնաբանություններ